Ռոմեու. Չավին զանգում և հրավիրում է իր թիմ․ երազել չէի կարող

Ռոմեու. Չավին զանգում և հրավիրում է իր թիմ․ երազել չէի կարող

«Բարսելոնայի» նորեկ Օրիոլ Ռոմեուն ներկայացվել է որպես կատալոնական թիմի խաղացող և պատասխանել է լրագրողների հարցերին։ Գրում է Armsport.am-ը։

«Ես այնքան հուզված եմ։ Սա իմ կարիերայի ամենահուզիչ պահերից մեկն է։ Ցանկանում եմ հասնել նպատակներիս և օգնել թիմին՝ ներդրում ունենալով որպես խաղացող և որպես մարդ: Այսքան տարի տեղափոխություններից հետո տուն վերադառնալն անհավանական է։ Forca Barca!

Չավին չափանիշ է ինձ և բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլը։ Նա զանգահարեց ինձ արձակուրդի ժամանակ և ասաց, որ ղեկավարության հետ քննարկել է իմ թեկնածությունը։ Անհավանական է։ Չավին զանգահարում է ինձ և հրավիրում իր թիմ… Ավելիի մասին երազել պետք չէ։

«Ժիրոնայում» չէին ցանկանում, որ ես հեռանամ, բայց նրանք հասկացան իմ դիրքորոշումը և ընդառաջեցին։ Մենք լավ մրցաշրջան անցկացրինք, վստահ եմ, որ «Ժիրոնան» կշարունակի զարգանալ, ես հավերժ երախտապարտ եմ այս ակումբին։

Խաղային դի՞րքը․ Ես կարող եմ փակել կենտրոնը, իսկ իմ առջևում խաղացողներն իրենց ապահով կզգան։ Իմ ուժեղ կողմը ֆիզիկականն է, բայց ես դեռ սովորում եմ, թե ինչպես դուրս հանել գնդակը և վերահսկել խաղը: Վստահ եմ, որ մարզչի օգնությամբ քայլ առաջ կանեմ։

Փոխարինե՞լ Բուսկետսին․ Նա նշանավորեց մի ամբողջ դարաշրջան, թերևս դա լավագույն «հինգ համարն» էր, որ երբևէ տեսել ենք։ Նրա հետևից թիմ գալը լավ մարտահրավեր է: Միշտ ճնշում կա։ Երբ գնում ես նման ակումբ, պետք է դա հաշվի առնել։ Բուսկետսը լավագույնն էր, և ես պետք է պահպանեմ նրա սառնասրտությունը և խաղը կարդալու ունակությունը: Շատ բաներ կան, որ ես պետք է սովորեմ՝ չկորցնելով իմ սեփական ոճը։

Նպատակնե՞ր. Իմ նպատակը միշտ կլինի հաղթել այն ամենի համար, ինչի համար պայքարում ենք»,- Ռոմեուի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում