Էրդողանը դատի է տվել 2 ընդդիմադիր պատգամավորի

Էրդողանը դատի է տվել 2 ընդդիմադիր պատգամավորի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայց է ներկայացրել  դատախազություն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Օզքոչի և Ստամբուլից ընտրված պատգամավոր Այքութ Էրդողդուի դեմ։

Ermenihaber-ի փոխանցմամբ, Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը պահանջել է քննություն սկսել այդ պատգամավորների դեմ հունվարի 14-ին «Tele 1» հեռուստաալիքի եթերում երկրի նախագահի հասցեին նրանց կողմից արված վիրավորական արտահայտությունների համար։

Նշվում է, որ ընդդիմադիր պատգամավորներն խախտել են խոսքի ազատության սահմանները և զրպարտության և վիրավորանքի միջոցով ոտնահարել անձի իրավունքները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում