5,7 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Միջերկրական ծովում

5,7 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Միջերկրական ծովում

Սեյսմոլոգները մարտի 18-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ են արձանագրել Միջերկրական ծովում՝ Ալժիրի ափերի մոտ: Այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Կենտրոնի տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Բեջայա նավահանգստային քաղաքից, որի բնակչությունը շուրջ 164 հազար Է, 23 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք: Օջախն ընկած Է եղել 80 կիլոմետր խորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում