Արարատի մարզի բնակիչը Երևանում ավտոմեքենայով բախվել է ավազե թմբին. կան վիրավորներ

Արարատի մարզի բնակիչը Երևանում ավտոմեքենայով բախվել է ավազե թմբին. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 21-ին,  ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանում:  

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 00:10-ի սահմաններում, Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյանի փողոցում՝ ֆուտբոլի ակադեմիայի դիմաց, Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Տիգրան Հակոբյանը՝ իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով բախվել է ավազե թմբին:  

Վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, Երևանի բնակիչ Լ.Խ-ն և Կոտայքի մարզի բնակիչ Թ.Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Միքայելյան» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և քննչական կոմիտեի աշխատակիցները:  Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:  

Պարզվում են նաև շինարարական այն կազմակերպության տվյալները, որը ցուցաբերել է անփույթ վերաբերմունք, տարածքում չի ապահովել անվտանգության անհրաժեշտ կանոններ, բացակայել են նախազգուշացնող ցուցանակներն ու արտաքին լուսավորությունը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում