Մեծ Սարիար բնակավայրում նոր անտառ է հիմնվում
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավայրում նոր անտառ է հիմնվում: Աշխատանքներն իրականացվում են «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակներում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անտառը հըիմնվում է բնակավայրի հյուսիսային հատվածում՝ 60 հեկտար տարածքում: Նորատունկ անտառի համար 180 հազար տնկանյութ է բերվել՝ սոճի, կաղնի, խնձորենի, տանձենի, թխկի ու կեչի. Ծառատեսակներն ընտրվել են տվյալ լանդշաֆտային գոտու առանձնահատկությունը հաշվի առնելով։
«Մրգատու ծառերն ու խիտ անտառը, բացի էկոզբոսաշրջային բում ապահովելուց, կնպաստեն նաեւ կենդանական աշխարհի աննախադեպ հարստացմանը։ Վայրի խոզեր, արջեր, այլ կենդանիներ կարող են բազմանալ անտառում»,- «Արմենպրես»-ի լրագրողիհետ զրույցի ժամանակ նշել է Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Արշակյանը՝ տեղեկացնելով, որ տարածքը խստորեն հսկվելու է։
Կարծիքներ