Ռասմուս Հոյլունդը կտեղափոխվի ՄՅՈւ․ Ռոմանո

«Ատալանտայի» դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող, ակումբները կարողացել են պայմանավորվել 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկար ու դժվարին բանակցություններից հետո ակումբները վերջապես կարողացել են պայմանավորվել դանիացի հարձակվողի տրանսֆերի շուրջ։ «Մանչեսթեր Յունայթեդը» «Ատալանտային» կվճարի 70 միլիոն եվրո՝ հնարավոր բոնուսային վճարումներով: Հոյլունդը նախապես համաձայնեցրել էր անձնական պայմանները «կարմիր սատանաների» հետ՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր։ Ակումբները պատրաստում են վերջնական փաստաթղթերը՝ տեղափոխությունը ավարտելու համար։
Անցած մրցաշրջանում Հոյլունդը «Ատալանտայի» կազմում մասնակցե է 34 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Կարծիքներ