«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի 3-րդ փուլին մասնակցել է շուրջ 100 մանկավարժ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացրել է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի 3-րդ փուլը:
Ծրագրում տեսական դասընթացով հանդես է եկել Ուդմուրտի Հանրապետության հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ասոցիացիայի ղեկավար Ելենա Մուհամետդինովան:
Ծրագրի շրջանակում բանախոսը հանդես է եկել հաշմանդամության և առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական բնութագրի վերլուծության, ծնող-երեխա հարաբերությունների, արվեստը՝ որպես առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալ-մշակութային վերականգնման միջոցներին վերաբերող թեմաներով:
Հանդիպմանը մասնակցել է Երևանի և ՀՀ Արմավիրի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 100 մանկավարժ:
Կարծիքներ