Լեսթերը դուրս է եկել Էրիկսենի համար պայքարից՝ ֆուտբոլիստի ֆինանսական պահանջների պատճառով
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն, ամենայն հավանականությամբ, չի տեղափոխվի «Լեսթեր Սիթի»:
Sky Sports-ը հայտնում է, որ «աղվեսները» իսկապես բանակցություններ են վարել դանիացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցով, սակայն շուտով դուրս են եկել բանակցություններից՝ իմանալով նրա ֆինանսական պահանջների մասին:
Էրիկսենի աշխատավարձը 3 անգամ գերազանցում է «Լեսթերի» կողմից տրվող ամենաբարձր աշխատավարձը, և անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ չի եղել այդքան վճարել ֆուտբոլիստին:
Էրիկսենն «Ինտեր» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին «Տոտենհեմից» 27 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանն իտալական Ա Սերիայի 9 հանդիպման է մասնակցել և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: Transfermarkt-ն Էրիկսենի տրանսֆերային արժեքը 35 մլն եվրո է գնահատում: Նրա թիմը, 18 տուրում վաստակելով 30 միավոր, Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Կարծիքներ