Ճապոնիայի կառավարությունը հերքել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու մասին լուրերը
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Մանաբու Սակաին հերքել է լուրերը, թե 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը չեղյալ են հայտարարվել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ավելի վաղ The Times-ը գրել էր, որ Ճապոնիայի կառավարությունը որոշել է չեղարկել Օլիմպիական խաղերը և փնտրում է այդ մասին հայտարարելու ուղիներ:
«Մեր երկրի կառավարությունն Օլիմպիական խաղերի նախապատրաստությունը սկսել է հուլիսի 23-ից, այդ ծրագիրը հաստատել է ՄՕԿ-ը: Բոլորը քրտնաջան աշխատում են այդ ուղղությամբ: Իհարկե, մի օր պետք է կայացնել վերջնական որոշում: Սակայն մինչև այդ Ճապոնիայի կառավարությունը ինչպես հարկն է կպատրաստվի Օլիմպիական խաղերի անցկացմանը»,- Սակաիի խոսքերը մեջբերում է The Mainichi-ն:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով:
Կարծիքներ