ՄԱԿ-ն անբավարար է անվանել Ռաֆահ անցակետով Գազա մուտք գործող օգնության ծավալը

ՄԱԿ-ն անբավարար է անվանել Ռաֆահ անցակետով Գազա մուտք գործող օգնության ծավալը

Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետով Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին հասնող մարդասիրական օգնության քանակն անբավարար է։ Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։

«Ռաֆահի անցակետով Գազա թույլատրված օգնության ծավալը շատ ավելի քիչ է, քան անհրաժեշտ է», - ասաց նա: Նրա խոսքով՝ Պաղեստինյան անկլավում «կապի և ինտերնետ ծառայությունների անջատումը» «բարդացնում է UNRWA-ի աշխատանքը»։ «Մեզ ռեսուրսներ են պետք Գազայում հումանիտար իրավիճակին նպաստելու համար», - ասել է Լազարինին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում