Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև միջազգային օրակարգի այլ հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունները։ Էրդողանը հայտարարել է, որ ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացին։ Թուրքիայում ակնկալում են, որ խաղաղության պայմանագրի կնքման հետ միասին Հարավային Կովկասում կլինեն կայունություն և բարգավաճում», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Էրդողանը նաև մաղթել է, որ Ադրբեջանի անդամակցությունը D-8-ին (Իսլամական ութնյակ) օգուտ բերի երկրին և դրական լինի։ Ադրբեջանը միացել է այս ասոցիացիային անցյալ շաբաթ Կահիրեում կայացած գագաթնաժողովի ժամանակ։
Կարծիքներ