Ճապոնիան մեկ տարով երկարացնում է իր ռազմածովային ուժերի առաքելությունը Սոմալիի ափերի մոտ
Ճապոնիայի կառավարությունը որոշել է ևս մեկ տարով երկարաձգել ծովային ինքնապաշտպանության ուժերի առաքելությունը, որն օգնում է ապահովել տրանսպորտային միջոցների անվտանգությունը Սոմալիի ափերի մոտ Ադենի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Kyodo գործակալությանը ։
Կործանիչի և երկու P-3C հակասուզանավային հետախուզական ինքնաթիռների անձնակազմերի առաքելությունը երկարացվել է մինչև 2022 թվականի նոյեմբերի 19-ը։ Ճապոնացի զինվորականների հիմնական խնդիրն է պայքարել ծովահենության դեմ ջրային տարածքում։ Ճապոնացիները տեղակայված են Աֆրիկայի հյուսիս-արևելքում գտնվող Ջիբութիում:
Տոկիոն ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումներ է ուղարկել Ադենի ծոց 2009 թվականին:
Կարծիքներ