Էրեբունիում 3 անչափահաս աղջիկների վրաերթի են ենթարկել. նրանք հիվանդանոցում են
Երևանի Էրեբունի թաղամասում՝ Սասունցի Դավիթ արձանի հարևանությամբ, վրաերթ է տեղի ունեցել։ Գևորգ Դերձյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ վթարի ենթարկված 16-ամյա երեք երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, երեքն էլ գիտակից են
Անցել են անհրաժեշտ բոլոր բուժզննությունները։ Ունեն սալջարդ վերքեր։ Նրանցից երկուսը գտնվում են Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ երրորդը՝ նյարդավիրաբուժական բաժանմունքում։ Գտնվում են բժիշկների հսկողության ներքո։
Կարծիքներ