Կիեւին մեծ քանակության զենքի տրամադրումը չի նշանակում պատերազմի երկարաձգում. ԵՀ
Եվրամիության կողմից Ուկրաինային մեծ քանակությամբ զենքի տրամադրումը նշանակում Է ոչ թե պատերազմի երկարաձգում, այլ օգնություն երկրի պաշտպանության գործում: Ապրիլի 19-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այս պնդմամբ հանդես Է եկել Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ավելի շատ զենքը չի նշանակում ավելի շատ պատերազմ, այլ իր երկիրը, իր քաղաքացիներին պաշտպանելու ավելի շատ ունակություններ Ուկրաինայի համար»,- ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Է Եվրամիությունը երկարաձգում պատերազմը՝ ավելի ու ավելի շատ զենք տրամադրելով Ուկրաինային, եւ Բրյուսելը որեւԷ բան անում Է արդյոք մարտական գործողությունները կանգնեցնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ