Խթանում են դեղագործությունը. Հրապարակ
Կառավարությունը հոկտեմբերի 13-ին խորհրդարան է ներկայացրել «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ՝ առաջարկելով թույլատրել թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը գիտահետազոտական նպատակներով՝ այն ընկերությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք ունեն համապատասխան արտոնագիր: Հիշեցնենք, որ, գործող օրենքով, թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր կարելի է օգտագործել բժշկական եւ օպերատիվ-հետախուզական նպատակներով: Կառավարությունն այս առաջարկը հիմնավորում է հայրենական դեղագործական արդյունաբերությունը խթանելու ցանկությամբ։ «Նման հետազոտությունների արդյունքները կարող են խթանել հայրենական եւ համաշխարհային դեղագործությունը, ինչպես նաեւ բարձրացնել հայկական գիտության համաշխարհային համբավը»,- նշվում է նախագծի հիմնավորումների բաժնում:
Կարծիքներ