Ճապոնիան ակնկալում է Չինաստանի հետ կառուցողական հարաբերություններ զարգացնել
Ճապոնիայի կառավարությունը ակնկալում է կառուցողական և կայուն հարաբերություններ կառուցել Չինաստանի հետ և պահպանել երկկողմ կապերը բոլոր մակարդակներում։ Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն։
«Կարևոր է կառուցողական և կայուն հարաբերություններ կառուցել Չինաստանի հետ փոխադարձ ջանքերի հիման վրա: Մենք ցանկանում ենք սերտ համագործակցություն պահպանել բոլոր մակարդակներում», - ասաց նա՝ ի պատասխան Չինաստանի նոր արտգործնախարարի նշանակումը մեկնաբանելու խնդրանքին:
Ավելի վաղ Kyodo-ն հայտնել էր, որ Չինաստանը Ճապոնիային հրավիրել է բարձր մակարդակի եռակողմ հանդիպում անցկացնել Կորեայի Հանրապետության հետ։ Կողմերը, ինչպես նշվում է, կարող են բանակցություններ կազմակերպել փոխնախարարների մակարդակով և քննարկել տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև բնապահպանական հարցեր, այդ թվում՝ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ռադիացիոն մաքրված ջրի արտանետումը օվկիանոս։
Ըստ Ճապոնիայի՝ խորհրդակցությունների դրական արդյունքների դեպքում երեք երկրները կկարողանան մտածել արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների հանդիպման, ապա՝ ղեկավարության ներկայացուցիչների հանդիպման մասին։ Վերջին անգամ այս մակարդակի շփումները եղել են 2019թ.:
Կարծիքներ