Դավիթաշենի բնակչուհին տանիքի մաքրման ժամանակ ինքնաձիգ է հայտնաբերել

Դավիթաշենի բնակչուհին տանիքի մաքրման ժամանակ ինքնաձիգ է հայտնաբերել

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 28-ին բաժին է ներկայացել Դավիթաշեն թաղամասի մի բնակչուհի և հայտնել, որ տանիքի մաքրման ժամանակ հայտնաբերել է ինքնաձիգ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը նշված տան տանիքում հայտնաբերել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և առանց փամփուշտների պահեստատուփ: Տանտիրուհին հայտնել է, որ ինքնաձիգը պատկանել է Արցախյան պատերազմի մասնակից հանգուցյալ հորեղբորը:

Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում