Ասել էր՝ մանդատս չեմ դրել, որ ընդդիմություն գա՝ Փաշինյանին էշ-էշ հարցեր տա. Նաիրան ճի՞շտ էր. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանին բացակայությանն ու գել.
«Նախորդ շաբաթ դաշնակցականներն ու հանրապետականները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, հրաժարվեցին մասնակցել ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանին, ինչպես նաև զրո հարց ուղղեցին վարչապետի տարեկան զեկույցի ժամանակ:
Դրանից մի քանի օր առաջ հանրահայտ Նաիրա Զոհրաբյանն ասել էր. «Ես իմ մանդատը կամավոր դրել եմ, դրա համար չեմ դրել, որ իրենք (ընդդիմադիրները) գան Կառավարության հարցուպատասխանին խոսեն ու Փաշինյանին էշ-էշ հարցեր տան»։
Սիրելի ընդդիմադիրներ, վնիմանիյե վոպռոս՝ Նաիրան ճի՞շտ էր»,- ասվում է գրառման մեջ:
Կարծիքներ