Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները շատ լավ են ընթանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ԱՄՆ բանակցությունները շատ լավ են ընթանում, սակայն ժամանակ է պետք հասկանալու, թե դրանք ինչ արդյունք կունենան։
«Մենք շատ լավ հանդիպումներ ենք ունեցել Իրանի հարցով, կտեսնենք, թե ինչ կլինի»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ նախագահը։
Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում Իրանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը՝ ուղղված Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների լուծմանը: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։ Արաղչիի և Ուիթքոֆի հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին տեխնիկական մակարդակով խորհրդակցություններից հետո։
Կարծիքներ