«#Մենք միասին ենք» ֆորումի շրջանակում մեկնարկել է «Սոցիալական փոփոխություններ կամավորության միջոցով» խորագրով միջազգային արշավը

«#Մենք միասին ենք»  ֆորումի շրջանակում մեկնարկել է «Սոցիալական փոփոխություններ կամավորության միջոցով» խորագրով միջազգային արշավը

Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք «#Մենք միասին ենք» միջազգային մրցանակի շրջանակում մեկնարկել է «Սոցիալական փոփոխություններ կամավորության միջոցով» խորագրով միջազգային արշավը:

Արշավին 3 անվանակարգերում կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք.

«Էկոլոգիա և կայուն զարգացում»,
«Բժշկություն և առողջ ապրելակերպ»,
«Հավասար հնարավորություններ և սոցիալական արդարություն»:
Հայտադիմումներն ընդունվում են մինչև 2022 թվականի օգոստոսի 15-ը՝ wearetogetherprize.com կայքում:

Միջազգային արշավի հաղթողների պարգևատրումը կկայանա 2022 թվականի դեկտեմբերի 2-5-ը Մոսկվայում կայանալիք «#Մենք միասին ենք» միջազգային ֆորումի շրջանակում:

Մասնակցության և հայտերի գնահատումների պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության կարելի է ծանոթանալ ֆորումի պաշտոնական կայքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում