Ադրբեջանում զինծառայող է մահացել. շրջանառվում է ինքնասպանություն գործելու տարբերակը
Ադրբեջանում զինծառայող է մահացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են պետական սահմանային ծառայության զինծառայող Ռախիլ Ահմեդովի մահվան մասին:
Ըստ լրատվամիջոցների՝ Ադրբեջանի զինվորական դատախազությունը հաստատել է դեպքը, նշվում է, որ պատճառը զենքի հետ անզգույշ վարվելն է: Սակայն տելեգրամյան ալիքներում շրջանառվում է տեղեկություն, որ զինծառայողն ինքնասպան է եղել:
Կարծիքներ