10-ամյա տղան ընդհատել է Հռոմի պապի ելույթը՝ փորձելով վերցնել նրա գլխարկը (տեսանյութ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթն ընդհատել է տասնամյա մի տղա, որը բեմ է բարձրացել ու պոնտիֆիկոսից խնդրել վերջինիս ճերմակ գլխարկը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ տղան սովորելու հետ կապված խնդիրներ ունի:
Տղան՝ Պաոլոն, ցույց տալով Պապի գլխարկը, հարցրել է՝ արդյոք կարող է կրել այն: Պապը ժպտացել է և տղային հրավիրել իր կողքին նստելու: Ի վերջո տղային ընդառաջել են և տվել իր ուզածը:
Պոնտիֆիկոսը, իր հերթին, գովել է տղային անմիջականության և անկաշկանդության համար՝ հույս հայտնելով, որ Աստծո զորությամբ, նա նա կապաքինվի:
Կարծիքներ