Հայաստանի բռնցքամարտիկները Խերսոնից կվերադառնան երկու ոսկե մեդալով
Ուկրաինայի Խերսոն քաղաքում ավարտվեց Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային հուշամրցաշարի: Եզրափակիչ մտած մեր հինգ բռնցքամարտիկներից հաղթանակ տարան միայն երկուսը:
69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը եզրափակիչ մրցամարտում հաղթեց ուկրաինացի Յարոսլավ Սամոֆալովին, իսկ 75 կգ քաշային Արման Դարչինյանը՝ Ուկրաինան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Լիպարիտ Ուստյանին:
Մեր մյուս մարզիկները՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, պարտություն կրեցին և բավարարվեցին արծաթե մեդալով: Հայաստանի ևս հինգ բռնցքամարտիկներ, որոնք տանուլ էին տվել կիսաեզրափակիչ մրցամարտերում, արժանացան բրոնզե մեդալի:
Կարծիքներ