Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 2397-ով
Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 255 հազարը, ապաքինվել է ավելի 217 հազար մարդ:Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:
Նա նշել է, որ մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 2397 նոր դեպք, մահացել է 188 մարդ:
Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 255 հազար 117 է, մահացել է 12 հազար 635 մարդ, հիվանդությունը հաղթահարել՝ 217 հազար 666-ը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 12 միլիոն 651 հազարը: Մահացածների թիվն անցել է 563 հազարը: Ապաքինվել է ավելի քան 7 միլիոն 385 հազար մարդ:
Կարծիքներ