Ջեք Գրիլիշը նախատել է լրագրողներին իր մասին «դեղին» հոդվածի համար
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը քննադատել է անգլիական հայտնի The Sun տաբլոիդի խմբագրությանը։ Հրատարակության լրագրողները հոդված են հրապարակել այն մասին, թե ինչպես է Գրիլիշն անցկացնում իր արձակուրդը, որն ուղեկցվում է լուսանկարների կոլաժով, որում ֆուտբոլիստը պատկերված է երեք տարբեր կանանց հետ։ «Ջեքը հեթ-տրիկ է ձևակերպել», – հեգնանքով նշվում է հոդվածում, որն ակնհայտորեն դուր չի եկել Գրիլիշին: Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Անկեղծ ասած, այս հոդվածը… Էլ ինչքա՞ն հիմար բաներ կարող եք գրել: Տիկինը խնդրեց ինձ լուսանկարվել իր հետ Իբիցայի լողափին, ես համաձայնեցի։ Եվ հիմա դուք դրանից վերնագիր եք սարքում: Եթե ես հրաժարվեմ լուսանկարվել երկրպագուների հետ, դուք ինձ գոռոզ կանվանեք, բայց եթե համաձայնում եմ, ամեն դեպքում հայտնվում եմ ձեր վերնագրերում»,- գրել է Գրիլիշը սոցցանցի իր էջում։
Կարծիքներ