Քուվեյթը հայտարարել է Լիբանանում իր դեսպանի վերադարձի մասին

Քուվեյթը հայտարարել է Լիբանանում իր դեսպանի վերադարձի մասին

Քուվեյթը որոշել է վերադարձնել Բեյրութ իր դեսպանին: Այս մասին Twitter-ի պաշտոնական էջում հայտնել է Քուվեյթի ԱԳՆ-ն։

«Հաշվի առնելով Լիբանանի չափավոր ազգային ուժերի կոչերը և երկրի վարչապետի պարտավորությունները` մենք հայտարարում ենք Բեյրութ մեր դեսպանի վերադարձի մասին»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում