Կանադայում անտառային հրդեհների թիվը նվազել է՝ հասնելով 912-ի

Կանադայում անտառային հրդեհների թիվը նվազել է՝ հասնելով 912-ի

Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների թիվը սկսել է նվազել։ Այս մասին հայտնում են համապատասխան միջգերատեսչական կենտրոնից։

Նրա խոսքով, Կանադայում անտառային հրդեհների թիվը 912 է, մինչդեռ սեպտեմբերի 6-ին գրանցվել է 1052 հրդեհ, 529 հրդեհ չի հաջողվում վերահսկել։ Վերջին ինն օրվա ընթացքում այրված տարածքների ընդհանուր մակերեսը 16,5 միլիոնից հասել է 17,3 միլիոն հեկտարի։

Ամենաշատ հրդեհները գրանցվել են Ալբերտա, Բրիտանական Կոլումբիա, Քվեբեկ և Օնտարիո նահանգներում։

Կանադայում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է առնվազն 1,8 հազար օտարերկրյա հրշեջ 10 երկրից։ Բնական հրդեհների վերացման գործում ներգրավված մասնագետների ընդհանուր թիվը գերազանցում է 5 հազարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում