Ընդդիմության հրավիրած համապետական հանրահավաքին ժամը 18:47-ի դրությամբ մասնակցել է շուրջ 7700 մարդ

Ընդդիմության հրավիրած համապետական հանրահավաքին ժամը 18:47-ի դրությամբ մասնակցել է շուրջ 7700 մարդ

Այսօր՝ մայիսի 9-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 18:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:47-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7700 մարդ:

ԻՔՄ-ի ֆեյսբուքյան հրապարակման մեջ նաև ասված է.

«Նշենք, որ ընդդիմությունը նախապես հայտարարել էր, որ հանրահավաքը սկսվելու է 17:00-ից, սակայն այն մեկնարկեց միայն 18:00-ին: Մեր հաշվարկը, ըստ այդմ, իրականացրել ենք բուն հանրահավաքի մեկնարկից հետո արված լուսանկարի հիման վրա»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում