Ֆրանսիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆրանսիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ֆրանսիայի կենտրոնում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է մոտ 138 հազար մարդ բնակչությամբ Կլերմոն Ֆերան քաղաքից 48 կմ հյուսիս-արեւմուտք։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում