Օսակայի հրդեհի զոհերի թիվը հասել է 25-ի
Ճապոնիայի արևմտյան Օսակա քաղաքի կլինիկայում դեկտեմբերի 17-ին բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NHK-ին:
Նախկինում հաղորդվում էր 24 զոհի մասին։ Երկուշաբթի գիշերը ծանր վիճակում գտնվող երիտասարդ կինը մահացել է։ Եվս երեքը, այդ թվում՝ հրկիզման մեջ կասկածվող 60-ամյա տղամարդը, վիրավորվել են և գտնվում են հիվանդանոցում։
Հրդեհը տեղի է ունեցել քաղաքի գրասենյակային շենքերից մեկի չորրորդ հարկում գտնվող կլինիկայում։ Համաձայն CCTV-ի կադրերի՝ կլինիկայի հիվանդ տղամարդը բենզին է լցրել վերելակի և մուտքի դռան մոտ և կրակայրիչով այրել այն։ Հրդեհի բռնկումը փակել է սենյակից միակ ելքը։ Բացի այդ, կասկածյալը փակել է ուղին՝ թույլ չտալով մարդկանց փախչել։
Հետաքննության ընթացքում հարձակվողի տանը հայտնաբերվել են Կիոտոյի Kyoto Animation մուլտիպլիկացիոն ընկերության ստուդիայում հրկիզման մասին երկու տարի առաջվա թերթի հոդվածների հատվածներ, ինչի հետևանքով մահացել է 36 մարդ։ Ոստիկանությունը կարծում է, որ տղամարդը որոշել է կրկնօրինակել այդ հանցագործությունը։
Կարծիքներ