Մոնղոլիայում հայտնել են կորոնավիրուսից առաջին մահվան դեպքի մասին
Մոնղոլիայում հայտնել են կորոնավիրուսից առաջին մահվան դեպքի մասին, հաղորդում է Xinhua-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Մահացել է 76-ամյա կին, ով բուժվել է Ուլան Բատորի հիվանդանոցներից մեկում:
«Նրա հիմնական հիվանդություններից են եղել կրծքավանդակի մկանային ցավը, լուրջ շնչառական եւ սրտանոթային անբավարարությունը, բարձր արյան ճնշումը, շաքարախտն ու քրոնիկ հեպատիտ C-ն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ Մոնղոլիայում կորոնավիրուսով վարակվել է 1195 մարդ, որից 824-ն ապաքինվել է եւ դուրս գրվել բուժումն ավարտելուց հետո:
Կարծիքներ