Ճապոնիան և Հորդանանը պայմանավորվել են աշխատել Գազայում հումանիտար դադարի ուղղությամբ

Ճապոնիան և Հորդանանը պայմանավորվել են աշխատել Գազայում հումանիտար դադարի ուղղությամբ

Ճապոնիայի և Հորդանանի արտաքին գործերի նախարարներ Յոկո Կամիկավան և Այման Հուսեյն Աբդուլլահ աս-Սաֆադին պայմանավորվել են համագործակցել Գազայի հատվածում մարդասիրական դադարի հասնելու համար։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի ԱԳՆ-ն։

«Նրանք պայմանավորվել են շարունակել համագործակցությունը խաղաղ բնակիչների անվտանգության ապահովման, հումանիտար իրավիճակի բարելավման և հումանիտար դադարի իրականացման համար», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում