Ոչ մի անկլավ, գյուղ, քաղաք կամ միջանցք հանձնելու, փոխանակելու մասին խոսք անգամ չկա. Չախոյան
Գրանադայում ձեռք բերված պայմանավորվածութուններով, հայտարարություններով ընդգծվել է Հայաստանի ինքնիշխանությունը 29,8 հազար քառակուսի կիլոմետրի վրա։
Ոչ մի անկլավ, գյուղ, քաղաք կամ միջանցք հանձնելու, փոխանակելու մասին խոսք անգամ չկա։
Անկլավներ, միջանցք հանձնելու մասին ֆեյք լուրեր տարածողնրը դեմ են ձեռք բերված պայմանավորվածութուններին, հետևաբար դեմ են Հայաստանի ինքնիշխանությանը 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա։
Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
Կարծիքներ