Օդեսայի օդանավակայանը հետաձգել է դեպի Հայաստան և մի շարք այլ երկրներ թռիչքները

Օդեսայի միջազգային օդանավակայանը հինգշաբթի՝ հուլիսի 15-ին չի ընդունի որևէ թռիչք Հայաստանից և մի շարք այլ երկրներից: Բոլոր ինքնաթիռների նախատեսված ժամանումներն ու մեկնումները հետաձգվել են: Այդ մասին վկայում է օդանավակայանի ցուցանակը:
Մասնավորապես, հետաձգվել են թռիչքները դեպի Եգիպտոս, Թուրքիա, Լեհաստան, Ավստրիա, Վրաստան, Հայաստան և Իսրայել: Նաև Օդեսայի և Կիևի միջև ներքին թռիչքներ չեն իրականացվի:
Միևնույն ժամանակ, հուլիսի 1-ին հրապարակվել էր հաղորդագրություն այն մասին, որ Օդեսայի օդանավակայանն անցել է բոլոր անհրաժեշտ սերտիֆիկացման ընթացակարգերը՝ նոր թռիչքուղու շահագործումը սկսելու համար:
«Նոր թռիչքուղին շահագործման հանձնելու համար տրվել է NOTAM A2243 / 21, համաձայն որի՝ Օդեսայի միջազգային օդանավակայանը չի ընդունի և չի կատարի չվերթներ հուլիսի 15-ի 00: 00-ից հուլիսի 16-ի 12: 00-ն», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նոր թռիչքուղու պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 16-ին: Ակնկալվում է, որ այդ ժամանակ օդանավակայանը կկարողանա սպասարկել տարեկան ավելի քան 2 միլիոն ուղևոր:
Կարծիքներ