ԱՄՆ-ը կշարունակի միջուկային գործարքի շուրջ բանակցություններն Իրանի հետ. Սպիտակ տուն
ԱՄՆ իշխանությունները, անկախ Թեհրանի հասցեին հնչող նոր մեղադրանքներից, շարունակում են միջուկային գործարքի շուրջ բանակցություններն Իրանի հետ: Նման հայտարարությամբ ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Վիեննայում ընթացող բանակցություններին:
Բանակցությունների անցկացումը համընկել է մի միջադեպի հետ: Բանն այն է, որ երեքշաբթի ԱՄՆ իշխանություններն Իրանի հատուկ ծառայություններին մեղադրել էին ամերիկուհի լրագրողին առևանգելու և ԱՄՆ տարածքից դուրս բերելու նպատակով դավադրության կազմակերպման մեջ: Այս գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի:
Լրագրողը, որի մասին նշվում է, բնակվում է Նյու Յորքում, վերջինս ծնունդով Իրանից է: Պսակիի խոսքով՝ իրենք Իրանին երբեք չեն դիտարկել որպես դրական գործող անձ համաշխարհային ասպարեզում: Միևնույն ժամանակ իրենք շարունակում են կարծել, որ շարունակվող բանակցություններին մասնակցելը մեր ազգային շահերից է բխում:
Կարծիքներ