Լուկաշենկոն առաջարկել է առաջիկա հինգ տարում Բելառուսում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե անցկացնել
Բելառուսի նախագահ, առաջիկա ընտրություններում վերընտրվել ցանկացող Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ առաջիկա հինգ տարում երկրում պետք է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե անցկացվի, այս մասին ասվում է Լուկաշենկոյի նախընտրական ծրագրում, որը հրապարակվել է zviazda.by կայքում։
Գործող նախագահը հայտարարել է, որ բելառուսները համազգային հանրաքվեի ընթացքում պետք է որոշեն իրենց իրավունքները, պարտականությունները, ազատությունները և պարտավորությունները, ինչպես նաև պետական իշխանության մարմինների լիազորությունները։
«Երկրի ճակատագրի համար իրենց վրա պատասխանատվություն վերցնելու բելառուսների պատրաստակամությունն ակնհայտ է, և այդ պատասխանատվության աստիճանը հենց ժողովուրդը կորոշի, սակայն օրենքով, ոչ թե փողոցներում և հրապարակներում, այլ իրավական գործողությունների միջոցով»,- ասվում է ծրագրում։
Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 9-ին։
Կարծիքներ