Արագածոտնի մարզում գրեթե 95 տոկոսով ավարտվել են փոսային նորոգումները
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ճանապարհային ակտիվների կառավարման դեպարտամենտի պետ Խորեն Գրիգորյանը, ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցներն այսօր այցելել են Արագածոտնի մարզ՝ հետևելու տարածաշրջանում գտնվող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային պահպանման աշխատանքներին։
Մասնավորապես, իրականացվում են ճանապարհների, կողնակների և կողային ջրահեռացման առուների մաքրման, բացակայող ճանապարհային նշանների տեղադրման և այլ աշխատանքներ։ Մարզի տարածքում գրեթե 95 տոկոսով ավարտվել են նախատեսված փոսային նորոգումները։
Տեղերում ճանապարհների շահագործումն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին տրվել են հանձնարարականներ։
Նշենք, որ հանրապետության մյուս տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին նույնպես կատարվում են ընթացիկ ամառային պահպանման աշխատանքներ, որոնք գտնվում են Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների մշտական հսկողության ներքո։
Կարծիքներ