ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իսրայելին և «ՀԱՄԱՍ»-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Իսրայելին և «ՀԱՄԱՍ»-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
«Մարտերը պետք է անհապաղ դադարեցվեն։ Ես բոլոր կողմերին կոչ եմ անում հենց հիմա դադարեցնել ռազմական գործողությունները։ Ես կրկնում եմ իմ կոչը բոլոր կողմերին՝ անմիջապես դադարեցնել կրակը», – ասել է Գուտերեշը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ։
Իսրայելի և Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման միջև ռազմական գործողությունները շարունակվում են մայիսի 10-ից։ Պաղեստինյան անկլավից վերջին 11 օրերի ընթացքում Իսրայելի ուղղությամբ արձակվել է 4000-ից ավելի հրթիռ, որոնցից 610-ն ընկել են Գազայի տարածքում։ Իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի արդյունավետությունը գնահատվել է 90 տոկոս։
Վերջին տվյալների համաձայն ՝ պաղեստինյան կողմից սպանվել է շուրջ 230 մարդ, իսկ իսրայելական կողմից ՝ առնվազն 12 մարդ:
Կարծիքներ