Արցախում վերակառուցվում և հիմնանորոգվում է շուրջ 50 կմ ավտոճանապարհ

Արցախում վերակառուցվում և հիմնանորոգվում է շուրջ 50 կմ ավտոճանապարհ

Արցախում իրականացվող բնակարանաշինության, ջրամատակարարման ու ենթակառուցվածնքերի վերականգնման ծրագրերին զուգահեռ ընթանում են նաև միջհամայնքային նշանակության ճանապարհների վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ: Այս մասին հայտնում են «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի լրատվական ծառայությունից։

Այդկերպ, Արցախում վերակառուցվում և հիմնանորոգվում է շուրջ 50 կմ ավտոճանապարհ: Կառուցվում է Մարտակերտ–Ճանկաթաղ–Ստեփանակերտ ռազմավարական նշանակության մայրուղին, հիմնանորոգվում են Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ,Վերին Հոռաթաղ,Կոճողոտ, Աստղաշեն-Պատարա, Դահրավ համայնքները և Մարտունու շրջանի Կաղարծին-Պառավաթումբ համայնքները մայրուղուն կապող ճանապարհները:

 

Ըստ անվտանգության ու տնտեսական առաջնահերթությունների. Արցախում բնակավայրերը մայրուղիներին կապող այս ճանապարհների կառուցումը արցախցիներին կտանի նոր ու շոշափելի հնարավորությունների ուղով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում