ԱՄՆ-ը պնդում է, որ օգնում է Կենտրոնական Ասիային՝ հաղթահարելու ռուսական պատժամիջոցների հետևանքները
ԱՄՆ-ն աշխատում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ օգնելու հաղթահարել հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը և պատրաստ է նրանց այլընտրանք տրամադրել։ Այսպիսի հայտարարություն է արել հինգշաբթի օրը պետքարտուղարի Հարավային եւ Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Էլիզաբեթ Հորսթը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն այժմ հնարավորություն ունի ամրապնդել կապերը Կենտրոնական Ասիայի պետությունների հետ։ Հորստի խոսքով՝ ուղերձը, որը Վաշինգտոնն ուղարկում է այս երկրներին, «այլընտրանք է պարունակում» ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի հետ հարաբերություններին։ Նա նաև ասել է, որ Միացյալ Նահանգները և Ղազախստանը «երկարատև հարաբերություններ ունեն էներգետիկ ոլորտում», ինչի կապակցությամբ Վաշինգտոնն աշխատում է նվազեցնել Աստանայի կախվածությունը Մոսկվայից այս ոլորտում։
Կարծիքներ