Ճապոնիան երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ճապոնիան երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ճապոնիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և շարունակվող ռազմական գործողության պատճառով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։

Ցուցակում ընդգրկված են ևս 25 ռուսներ, այդ թվում՝ VEB.RF-ի ղեկավար Իգոր Շուվալովը, ինչպես նաև ռուս պաշտոնյաների և գործարարների հարազատներ։ Խոսքը, մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և նրա կնոջ՝ Տատյանա Նավկայի երեխաների մասին է (Ելիզավետա և Նիկոլայ)։ Ցուցակում ավելացել են նաեւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հարազատները եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Նրանք ենթակա են մի շարք սահմանափակումների, ներառյալ ակտիվների սառեցումը:

Ճապոնիան նաև սահմանեց լրացուցիչ արտահանման պատժամիջոցներ՝ ընդլայնելով այն ընկերությունների և կազմակերպությունների ցանկը, որոնք ընկած են սահմանափակումների տակ՝ 49-ից հասնելով 130-ի: Այն ներառում էր նավաշինական ընկերություններ, էլեկտրոնիկա և սարքավորումներ արտադրողներ, այդ թվում՝ Ամուր նավաշինական գործարանը և Ռուսական տիեզերական համակարգերը: Մարտի սկզբին դրանում ընդգրկվել են նաև «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԲԸ-ն, «Ռոստեկ»-ը, ԱԴԾ-ն և Արտաքին հետախուզական ծառայությունը և այլն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում