Իրազեկում՝ Հայաստան ներմուծված տրանսպորտային միջոցների մասին. ՊԵԿ

Իրազեկում՝ Հայաստան ներմուծված տրանսպորտային միջոցների մասին. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2017 թ. մարտի 17-ի թիվ 22/17 «ԵԱՏՄ անդամ պետության տարածք ներմուծված և ազատ շրջանառության (բաց թողում ներքին սպառման համար) ընթացակարգով բաց թողնված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային տրամադրման տեխնոլոգիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» որոշման համաձայն՝ Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է մյուս անդամ երկրների մաքսային ծառայություններին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայությանը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնում  առկա է տրանսպորտային միջոցների ԵԱՏՄ տարածքում տեղափոխման հետ կապված պարզաբանում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով, հետևյալ հղմամբ:

Տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունն առկա է նաև https://vehicles.customs.am/ էջում։

Միաժամանակ, ՌԴ ԴՄԾ պաշտոնական կայքէջում ևս առկա է պարզաբանում հետևյալ հղումով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում