Միջազգային երաշխիքները պետք է այնքան հուսալի լինեն, որ հնարավոր լինի խաղաղության համաձայնագիրը կնքել. Խանդանյան

Միջազգային երաշխիքները պետք է այնքան հուսալի լինեն, որ հնարավոր լինի խաղաղության համաձայնագիրը կնքել. Խանդանյան

Չեմ կարծում, որ վաշինգտոնյան բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթի ստորագրման մասին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Նրա խոսքով՝ պետք է միջազգային երաշխիքները այնքան հուսալի լինեն, որ հնարավոր լինի այդ համաձայնագիրը կնքել: Ուստի, ըստ Խանդանյանի, ներկայումս քննարկման առանցքը հենց դա է՝ հասկանալ, թե ինչպես է երաշխավորվելու հնարավոր խաղաղության համաձայնագրի կենսունակությունը:

Լրագրողների հարցին, թե ինչպես է արձագանքելու Հայաստանը, եթե Ռուսաստանը հակազդեցություն ցուցաբերի այս բանակցություններին, Խանդանյանը պատասխանել է՝ Ռուսաստանը հրապարակային հայտարարություններում մշտապես տարածաշրջանում խաղաղության կողմնակից է, ուստի չի հասկանում, թե ինչու պետք է հակազդի դրան ուղղված բանակցություններին:

Անդրադառնալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությանը, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում նոյեմբերի 9-ի համաձայնագիրն այլընտրանք չունի, Խանդանյանը նկատել է՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ կարևոր է, և կարևոր է, որ այնտեղ արձանագրված շատ դրույթներ պահպանվեն, բայց այստեղ հարցն այն է, թե ինչու Ռուսաստանի Դաշնությունը չի երաշխավորում այդ փաստաթղթի դրույթները, մասնավորապես Լաչինի միջանցքով անխոչընդոտ անցուդարձը, գերիների վերադարձը և այլ հարցեր:

Պատգամավորն անդրադարձել է նաև հարցին՝ արդյոք խառնաշփոթ չի առաջանա, եթե Վաշինգտոնից հետո բանակցություններ տեղի ունենան նաև Մոսկվայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում