ՌԴ խաղաղապահները բետոնե արգելապատնեշներով և փշալարերով փակել են Ադրբեջանի «հումանիտար օգնության» ճանապարհը

ՌԴ խաղաղապահները բետոնե արգելապատնեշներով և փշալարերով փակել են Ադրբեջանի «հումանիտար օգնության» ճանապարհը

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները բետոնե արգելապատնեշներով և փշալարերով փակել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, որով Ադրբեջանը ցանկանում է իբր «հումանիտար օգնություն» ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համացանցում տարածված տեսանյութերից երևում է՝ ինչպես են խաղաղապահները փշալարերով և բետոնե արգելապատնեշներով փակել են ճանապարհի այն հատվածը, որտեղ հասել և կանգնել են այսպես կոչված «հումանիտար» օգնությամբ» ադրբեջանական բեռնատարները։

Ճանապարհը փակել են նաև արցախցիները, որոնք շեշտում են՝ ահաբեկչական պետություն Ադրբեջանից իրենց ոչ մի օգնություն պետք չէ։ Նրանք նշում են, որ այդ ճանապարհի գործարկումը իրենց համար անընդունելի է։ Արցախցիները վրաններ են տեղադրել այդ հատվածում։

Ադրբեջանցիները նույնպես վրաններ են տեղադրել այն հատվածում, որտեղ կանգնած են ադրբեջանական բեռնատարները։

Ադրբեջանն օգոստոսի 29-ին հերթական շոուն կազմակերպեց՝ հայտարարելով, թե Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով  40 տոննա այլուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ որպես «մարդասիրական օգնություն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում