Բայդենը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ պահպանվող ահաբեկչական սպառնալիքի պատճառով

Բայդենը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ պահպանվող ահաբեկչական սպառնալիքի պատճառով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը երկրում՝ պահպանվող ահաբեկչական սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բայդենի խոսքով՝ ԱՄՆ քաղաքացիների վրա հետագա հարձակումների սպառնալիքը, որը հանգեցրել էր 2001 թվականի սեպտեմբերի 23-ին երկրում արտակարգ դրության հայտարարման, չի վերացել։

Այսպիսով՝ Բայդենը ևս մեկ տարով երկարացրել է ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում դաշնային իշխանությունների լիազորությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում