Ալիևն ուղևորվում է Թուրքիա. ինչ է սպասվում

Ալիևն ուղևորվում է Թուրքիա. ինչ է սպասվում

Ադրբեջանի նախագահը մարտի 5-ին կժամանի Թուրքիա։ Այս մասին սոցցանցերի իր էջերում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Ալթունն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարի այցը տեղի կունենա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

Սպասվում է, որ նախագահները կհանդիպեն Անկարայում՝ քննարկելու տարածաշրջանում և աշխարհում վերջին զարգացումները, ինչպես նաև երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցեր։

Ղեկավարները նաև առցանց կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում