Տավուշի մարզի ջրօգտագործման ոլորտը մեկ տարի է ինչ ամբողջ ծավալով աշխատում է. Սիփան Փաշինյան

Տավուշի մարզի ջրօգտագործման ոլորտը մեկ տարի է ինչ ամբողջ ծավալով աշխատում է. Սիփան Փաշինյան

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Վարչական վերահսկողության եւ համայնքային ծառայության հարցերի վարչության խորհրդական Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տավուշի մարզի ջրօգտագործման ոլորտը մեկ տարի է ինչ ամբողջ ծավալով աշխատում է: Մինչ այդ օգտագործվել է Խորհրդային միությունից ժառանգություն մնացածը, որն էլ իր հերթին էր թալանվել: Ավտոմեքենաներ կային բալանսում հաշվառված, որոնց շատ քիչ մասը կարելի էր գտնել ընդհանրապես, այն էլ տարբեր մարդկանց բակում «շպրտած» ու անսարք: Այս ոլորտի մասին անդադար կարելի է խոսել` անտեսված և թալանված մի ոլորտ, որը գյուղատնտեսության անոթային համակարգն է, առանց որի գյուղատնտեսություն ունենալ ուղղակի անհնար է: Այստեղ չափազանց ցածր վարձատրվող աշխատակիցները (պետ, տեղամասերի պետեր), որոնք փոխվել են վերջին մեկ տարում, քրտնաջան աշխատել և աշխատում են, մեծ հաշվով, գաղափարի համար: Նյութատեխնիկական մասի ապահովման համար էլ ես եմ խնդրում բարերար գործարարներին: Մոտ ապագայում կներկայացնեմ` ինչ ահռելի առաջնթաց կա, թե ինչքան չջրվող տարածքներ են արդեն ջրվում, թե նախկին քանի պաշտոնյայի ՀԵԿ-երի պաճառով ջուր չէին տալիս աչքաթող արած սովետական միությունից ժառանգած ջրագծերով և այսպես շարունակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում