Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան

Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան

2021 թվականի փետրվարի 17-ին ժամը 11․45-ի դրությամբ Շիրակի մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Այս մասին հայտնեցին Շիրակի մարզպետարանից։ 

Ձյան շերտի հաստությունը որոշ հատվածներոմ հասնում է 5-ից 10 սմ։ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհներն սպասարկող ընկերություների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։

Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 17 միավոր տեխնիկա։ Մարզում փակ ճանապարհներ չկան, որոշ հատվածներում՝ Վարդաղբյուր, Քեթի, Ջաջուռ ձնաբուք է, տեսանելիությունը ցածր է (80-100մ), որոշ հատվածներում առկա է նաև մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում