Հոնկոնգը հրապարակել Է այն երկրների ցուցակը, որտեղից մուտքն արգելված Է օմիկրոն շտամի կապակցությամբ
Աշխարհում կորոնավիրուսի նոր շտամի կապակցությամբ, որին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում «օմիկրոն» անվանումն են տվել, Հոնկոնգի իշխանությունները նոյեմբերի 30-ից մուտքի սահմանափակումներ են մտցրել Անգոլայից, Եթովպիայից, Նիգերիայից եւ Զամբիայից ոչ մշտաբնակների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ամենախիստ կարանտինային պահանջները նաեւ կիրառվելու են այդ շրջաններից մուտք գործող համապատասխան ճանապարհորդների նկատմամբ»,-ասվում Է Հոնկոնգի վարչակազմի կողմից տարածված հայտարարության մեջ: Դեկտեմբերի 2-ից քաղաք մուտքը կարգելվի այն ոչ մշտաբնակների համար, որոնք վերջին երեք շաբաթներում գտնվել են Ավստրիայում, Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Իսրայելում եւ Իտալիայում, ասվում Է փաստաթղթում:
Ավելի վաղ քաղաք մուտքի արգելք Էր սահմանվել Հարավային Աֆրիկայից, Բոտսվանայից, Լեսոտոյից, Մալավիից, Մոզամբիկից, Նամիբիայից եւ Զիմբաբվեից ոչ մշտաբնակների համար: Հինգ մարդ, որոնց մոտ օմիկրոնով վարակում Է հաստատվել, հայտնաբերվել Է Ավստրալիայում: Օմիկրոնով նոր ախտահարված բոլոր անձինք պատվաստվել են եւ գտնվում են կարանտինում, հայտնել են առողջապապության ներկայացուցիչները, հավելելով, որ նրանց մոտ անախտանիշ ընթացք Է կամ դրսեւորվում են շատ թեթեւ ախտանշաններ: Ստեղծված իրադրության պայմաններում Կանբերան հետաձգել Է սահմանների բացումը օտարերկրյա ուսանողների եւ որակավորում ստացած միգրանտների համար: «Մենք դա անում ենք զգուշավորությունից ելնելով, բայց մենք այն կարծիքին ենք, որ, թեեւ օմիկրոնը նոր տարատեսակ Է, բայց այն կառավարելի Է»,-հայտարարել Է Ավստրալիայի առողջապահության նախարար Գրեգ Հանթը:
Կարծիքներ