Լոնդոնյան ակումբը ցանկանում է ձեռք բերել Նեյմարին
«Չելսին» շարունակում է հետաքրքրվել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ծառայություններով, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ouest-France-ը:
Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիները պատրաստ են գնել խաղացողին, եթե նա ցանկանա հեռանալ փարիզյան ակումբից։ Հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված է «Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլին: Նա ցանկանում է, որ թիմում համաշխարհային մակարդակի աստղ լինի։
31-ամյա Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Նա «Բարսելոնայից» փարիզյան թիմ է տեղափոխվել 2017 թվականին։
2022/23 մրցաշրջանում հարձակվողը ֆրանսիական ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Կարծիքներ